s-0
s-1
s-4
s-2
s-3
s-5

Մեր մասին

"Ինդիվիդում" ստոմատոլոգիական կլինիկան հիմնադրվել է 2009 թվականի հուլիսին: Հիմնադրվել է մասնագիտական հմտությամբ, սիրով և պացիենտի հանդեպ հոգատարությամբ, այսինքն` ճանապարհ դեպի անկաշկանդ ժպիտ կարգախոսով: Իսկ անկաշկանդ ժպիտը կծնվի առողջ, խնամված ու գեղեցիկ ատամնաշարի փայլից, ներքին գոհունակությունից, ինքնավստահությունից և, ինչու չէ, մասնագետի հանդեպ երախտագիտությունից և սեփական անձի նկատմամբ հարգանքից: 
  "Ինդիվիդում" ստոմատոլոգիական կլինիկայում բժշկության առանցքային սկզբունքի գործադրումով ոչ թե հիվանդությունը, այլ հիվանդին են բուժում` յուրաքանչյուր անձին` անհատական մոտեցում, յուրաքանչյուր խնդրին` անհատական լուծում նշանաբանով: Մեր բժիշկների բարձր որակավորումը, բուժանձնակազմի համախմբված աշխատանքը և

հոգատար վերաբերմունքը, ինչպես նաև անկաշկանդ մթնոլորտը, կնպաստեն Ձեր խնդիրների հնարավորինս որակյալ և հիմնավոր լուծմանը:
  Դուք այստեղ չեք դառնա հերթական պացիենտը. Դուք կլինեք Նա` այդ ինդիվիդուումը` տվյալ պահին այն միակը, ում ուշադիր անվճար կլսեն, սրտացավորեն կզննեն, հանգամանորեն կհետազոտեն ու հնարավորինս ճիշտ խորհուրդ կտան` ֆինանսապես, ֆիզիկապես ու հոգեբանորեն անցավ: 
  "Ինդիվիդում"-ի բուժանձնակազմը պարբերաբար մասնակցում է արտասահմանյան և հայրենական գիտաժողովներին ու սեմինարներին: 
  "Ինդիվիդում" ստոմատոլոգիական կլինիկան հագեցված է ժամանակակից սարքավորումներով և մատուցում է ոլորտում առկա արդիական չափանիշներին համապատասխան ծառայություններ` խստագույն պահպանելով ախտահանման կանոնները:

 
 

12

Տարի 

3214

Այցելու

76

Սերտիֆիկատ 

5

Բժիշկ-ստոմատոլոգ

Մեր բժիշկները

Վարազդատ Տիգրանի Թանգամյան

Բժիշկ-ստոմատոլոգ-իմպլանտոլոգ

Աիդա Գագիկի Բաբայան

Բժիշկ-թերապևտ

 
 

Հատուկ առաջարկ

Կապ 

Մեր հասցեն`
Աշխատանքային ժամեր

Գարեգին Նժդեհ 44,

Երևան 0026, Հայաստան

+374 10 44-84-21

+374 96 44-84-21

individuumclinic@gmail.com 

Երկուշաբթի — Շաբաթ  10:00–19:00