Վիրաբուժական ստոմատոլոգիա

Վիրաբուժական ստոմատոլոգիան այն ճյուզն է, որը հնարավորություն է տալիս մասնագետին կատարել վիրահատություններ ատամների, փափուկ և կարծր հյուսվածքների շտկման համար։ Մեր բարձր որակավորում ստացած վիրաբույժը պատրաստ է տրամադրել Ձեզ հետևյալ ծառայությունները՝

  • Ատմաների հեռացում

  • Ռետենցված ատամներ հեռացում

  • Ատմաների արմատների վիրաբուժական հատում (ապեկոտոմիա)

  • Իմպլանտացիա և ոսկրային պլաստիկա

Մեր փորձառու մասնագետի հետ բոլոր գործողությունները կատարվում են արագ և արդյունավետ՝ թույլ տալով պացիենտին լինել հանգիստ այցելության ժամանակ։ Ժամանակակից սարքավորումների համադրությունը մեր վիրաբույժի պրոֆեսիոնալիզմի հետ ապահովում են նույնիսկ բարդ դեպքերի հեշտ լուծում,  նպաստելով հետվիրահատական վերականգնման նվազագույն ժամկետներ պացիենտների համար։

Ատամնային իմպլանտացիա

Ստոմատոլոգիական իմպլանտատները իրենցից ներկայացնում են արհեստական արմատներ, որոնք տեղադրվում են ծնոտների ոսկրի մեջ։ Իմպլանտատները կիրառելի են այն պացիենտների համար ովքեր կորցրել են մեկ և ավել ատամներ։ Այս եղանակով հարևան առողջ ատամները չեն կիրառվում որպես հենասյուներ կամուրջներ պատրաստելիս բացակա ատամի հատվածը վերականգնելու համար։

Իմպլանտատները նման են պտուտակի, որոնք տեղադրվում են ոսկրի հաստության մեջ։ Սովորաբար նրանք ցիլինդրիկ են կամ ունեն արմատների ուրվագիծը։ Իմպլանտատները պատրաստված են տիտանից, որը կենսահամատեղելի է օրգանիզմի հյուսվածքների հետ։ Իմպլանտատների մակերեսը անցնում է հատուկ մշակում ոսկրի հետ ավելի լավ սերտաճման համար։ Իմպլանտատի տեղադրման և պատշաճ ոսկրի հետ սերտաճման դեպքում, իմպլանտատների հեռացման միակ եղանակը իմպլանտատների շուրջ ոսկրի հեռացումն է։ Իմպլանտատների տեղադրումից հետո բավարար ոսկրագոյացման համար անհրաժեշտ է սպասել որոշ ժամանակ՝ ստորին ծնոտի դեպքում 3ամիս, իսկ վերին ծնոտի  6 ամիս։ Այնուհետև իմպլանտատներում տեղադրվում են աբաթմենթներ, որոնց վրա հետագայում ամրանում է պսակը, կամուրջը կամ ցանկացած այլ կոնստրուկցիան։

Իմպլանտատների առավելություններն են՝

  • Հարմարավետություն

  • Սոսինձների կիրառման անհրաժեշտության բացակայություն

  • Կայունություն

  • Հարմարվելու կարճ ժամանակ

  • Սթրեսի/ճնշվածության նվազում կոնստրուկցիայի վրա

  • Բացակա հատվածի հարակից ատամների մշակման անհրաժեշտության բացակայություն

  • Հուսալի և երկարաժամկետ լուծում

Կախված բացակա ատամների քանակից և ցանկալի վերջնական արդյունքից տեղադրվող իմպլանտատների քանակը կարող է լիներ տարբեր։ Իմպլանտատները տեղադրվում են տեղային անզգայացման պայմաններում  և պրոֆեսիոնալ մասնագետի հսկողության տակ։ Տեղադրման ժամանակը կախված է իմպլանտատների քանակից ՝ 15-60 րոպե։ Ավլեին, մենք կարող ենք վստահեցնել, որ իմպլանտատի տեղադրումը ավելի քիչ սթրեսային է և պահանջում է ավելի քիչ ժամանակ, քան ատամի բուժումը։ Մեր պրոֆեսիոնալ վիրաբույժ-իմպլանտոլոգը կոնսուլտացիայի ժամանակ կներկայացնի Ձեզ իմպլանտատների տեսակները և անհրաժեշտ քանակը Ձեր դեպքին համապատասխան։  Ձեր բոլոր անհանգստությունները  կփարատվեն մեր վիրաբույժ-իմպլանտոլոգի հետ զրույցից հետո, ստանալով բուժման քայլ առ քայլ պլանը։

 Իմպլանտատները կարող են բարձրացնել Ձեր կյանքի որակը։ Եղեք համարձակ, կատարեք մեկ քայլ և վայելեք Ձեր անկաշկանդ ժպիտը։