Էսթետիկ ստոմատոլոգիա

Պացիենտների գեղեցիկ ժպիտ ունենալու ակնկալիքների աճի հետ մեկտեղ զգալի վերելք է ապրել ստոմատոլոգիայի էսթետիկ ճյուղը: Էսթետիկ ստոմատոլոգիան գիտության և արվեստի համադրություն է:  Կարելի է ասել, որ այն առանձին ճյուղ չէ, այլ ստոմատոլոգիայի բոլոր ճյուղերի համադրում: Մեր մասնագետների թիմը այստեղ է, որպեսզի ուղեկցի Ձեզ լավագույն արդյունքի հասնելու ճանապարհին` հաշվի առնելով գեղագիտական, ֆունքցիոնալ և կենսաբանական տեսանկյունները:

Մենք այստեղ ենք, որպեսզի տրամադրենք Ձեզ անհատականացված մոտեցում: Էսթետիկ ստոմատոլոգիայի զարգացման հետ մենք տրամադրում ենք Ձեզ հետևյալ ծառայությունները Ձեր բնական ժպիտը վերականգնելու համար.

  • Ժպիտի դիզայն

  • Ատամների սպիտակեցում

  • Բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենա և ատամների փայլեցում

  • Ատամների էսթետիկ վերականգնում` ուղղակի և անուղղակի վերականգնման միջոցով

  • Վինիրներ

  • Ներդիրներ` ինլեյ և օնլեյ

 

 Ատամների սպիտակեցում

Մեր կլինիկան պատրաստ է տրամադրել Ձեզ ատամների սպիտակեցման երկու տարբերակ` օֆիսային և տնային: Սպիտակեցման երկու մեթոդներն էլ անվնաս են ատամների էմալի համար և օգտագործվող նյութերը հաստատված են Ամերիկայի Ստոմատոլոգների Ասոցիացիայի կողմից: Երկու տեսակի պրոցեդուրայի ժամանակ կիրառվող նյութերը պարունակում են ջրածնի պերօքսիդ տարբեր կոնցենտրացիաներով: Օֆիսային սպիտակեցումը կատարվում է ստոմատոլոգի կոզմից: Պրոցեդուրան տևում է մոտավորապես 60 րոպե, կախված Ձեր ատամների բնական գույնից և ցանկալի ստացման երանգից: Տնային սպիտակեցման համար ստոմատոլոգը տրամադրում է Ձեզ անհատականացված կապպաներ և սպիտակեցման քսուքը տնային պայմաններում կիրառելու համար:

 Ատամների էսթետիկ վերականգնում

Ատամների ուղիղ էսթետիկ վերականգնումը լայն տարածում ստացած գործընթաց է, որի արդյունքում ատամների վերականգնումը կատարվում է ժամանակակից պլոմբանյութերով: Ուղիղ վերականգնումները կատարվում են մեր պրոֆեսիոնալ մասնագետների կողմից, որոնք տիրապետում են պլոմբանյութերի հետ աշխատանքային նյուանսներին: Պրոցեդուրան կատարվում է վերականգնելով ատամի բոլոր շերտերը, թափանցիկությունը, ձևը և ֆունքցիան: Պլոմբանյութերով ատամների վերականգնումները հասանելի են բոլոր ատամների համար:

Ատամների անուղղակի վերականգնումը պատկանում է օրթոպեդիկ ստոմատոլոգիային:  Ստոմատոլոգիայի զարգացման և պացիենտների սպասելիքների աճի հետ մեկտեղ ցիրկոնե պսակները, վինիրները և ներդիրները կիրառվում են ատամների անուղղակի վերականգման համար: Մանրամասները ստորև:

 Վինիրներ

Վինիրները անհատական պատրաստված բարակ թիթեղներ են, որոնք վերականգնում են ատամների գեղագիտական տեսքը: Վինիրները կարող են պատրաստվել անմիջապես բերանի խոռոչում օգտագործելով պլոմբանյութեր կամ ստոմատոլոգիական լաբորատորիայում օգտագործելով կերամիկական նյութեր: Կախված Ձեր  անհատական դեպքից, մեր պրոֆեսիոնալ մասնագետը կօգնի Ձեզ ընտրել համապատասխան վինիրների տեսակը բարենպաստ արդյունք ստանալու համար: Վինիրներն օգտագործվում են հետևյալ ատամների վերականգնման համար`

  • Գունափոխված ատամներ

  • Մաշված ատամներ

  • Ճաքած կամ կոտրված ատամներ

  • Սխալ դիրք ունեցող ատամներ

  • Տեսանելի տարածոիթյունների առկայություն հարևան ատամներ միջև

Խորհրդատվության ժամանակ մեր պրոֆեսիոնալ մասնագետը կտրամադրի Ձեզ համապատասխան ախտորոշումը և բուժման պլանը` վինիրներ ունենալու մանրամասն քայլերով:

 Ներդիրներ

Սովորաբար, ատամների բնական հյուսվածքների մեծ քանակի քայքայվածությունը (ավելի քան 50% ) համարվում է հակացուցում պլոմբանյութերով ատամի վերականգնման համար: Այս դեպքում, ներդիրնեը համարվում են իդեալական տարբերակ ատամների տեսքը և ֆունքցիան վերականգնելու համար: Ներդիրները պատրաստվում են լաբորատորիայում կերամիկական նյութերից: Ներդիրների դրական կոմերն են`

  • Թույլ են տալիստ ստոմատոլոգին պահպանել ատամի բնական հյուսվածքի մեծ քանակ

  • Դրանք երկարակյաց են` պատրաստված կարծր նյութից

  • Ամրեցնում են ատամը մինչև 75%

  • Երկարացնում են ատամի կյանքը

  • Կանխարգելում են հավելյալ միջամտությունները