Խորհրդատվություն

    Ի՞նչ ակնկալիքներ ունի պացիենտը, երբ որոշում է դիմել բժիշկ-ստոմատոլոգի խորհրդատվության:

Թվում է, թե կարելի է մի քանի րոպեների ընթացքում ներկայացնել խնդիրը, իմանալ բժիշկի կարծիքը և հեռանալ բավարարված կամ ոչ այնքան, իսկ իրականում որքան ինֆորմացիա է ստանում պացիենտը` այցելելով ստոմատոլոգիական կլինիկա:

1. Ծանոթանում է կլինիկայի ադմինիստրատորի հետ, ով ներկայացնում է կլինիկայի կարգ ու կանոնը, օգնում է լրացնել բժշկական քարտը, կազմակերպում է բժիշկի և պացիենտի հանդիպումները, զբաղվում է բոլոր կազմակերպչական հարցերով:
2. Ծանոթանում է կլինիկայի ընդհանուր մթնոլորտին, բուժ. անձնակազմին՝ մարդկանց, ում օգնությամբ իրագործվում է բոլոր բժշկական միջամտությունները:
3. Ծանոթանում է կլինիկայի սանիտարա-հիգիենիկ վիճակին, ցանկության դեպքում բուժ. քույրերի օգնությամբ կազմակերպվում է շրջայց, որի ընթացքում պացիենտը կարող է ծանոթանալ բժշկական գործիքների ախտահանման գործընթացին, սարքավորումներին, գործող կանոններին:
4. Ծանոթանում է կլինիկայում կատարված ստոմատոլոգիական աշխատանքներին լուսանկարների միջոցով:

    Ի՞նչ փուլերից է բաղկացած բժշկական խորհրդատվությունը:

1. Պացիենտը մանրակրկիտ ներկայացնում է իր գանգատները, կատարվում է վիճակի օբյեկտիվ քննություն և կատարվում են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, այդ թվում ռենտգեն ախտորոշում (OPTG ), անհրաժեշտության դեպքուն համակարգչային տոմոգրաֆիա, ախտորոշում ներբերանային տեսախցիկի օգնությամբ, որի ընթացքում պացիենտը մոնիտորի վրա կարող է տեսնել այնպիսի մանրամասներ, որոնք անզեն աչքով տեսանելի չեն:
Ըստ անհրաժեշտության պացիենտը հնարավոր է անցնի լրացուցիչ հետազոտություններ:
2. Կատարվում է պրոֆեսիոնալ ֆոտոնկարահանում, որի ընթացքում պացիենտը նկարահանվում է մի քանի դիտանկյուններից, այդ նկարները օգտագործվում են թե ախտորոշման, բուժման, բուժման պլանը կազմելու, անհրաժեշտության դեպքում լրացուցիչ խորհրդատվության համար, նաև մինչև - հետո արդյունքը գնահատելու նպատակով:
3. Կազմակերպվում է լրացուցիչ խորհրդատվություն նեղ մասնագետների հետ: Խորհրդատվությանը կարող են մասնակցել միաժամանակ մի քանի նեղ մասնագետներ (իմպլանտոլոգ, էնդոդոնտիստ, օրթոդոնտ):

   Բժշկական խորհրդատվության ամբողջական լինելը հիմք է հանդիսանում ճշգրիտ ախտորոշման և հետևաբար գրագետ բուժման պլան առաջարկելու համար: Խորհրդատվությունից հետո կազմակերպվում է ներկլինիկական բժշկական կոնսիլիում, երբ տվյալ իրավիճակը մանրամասնորեն և բազմակողմանի հետազոտված և քննարկված է, պացիենտին առաջարկվում է բուժման պլան, որում հաշվի են առնված կատարվելիք աշխատանքի ծավալը, հերթականությունը ըստ կարևորության և անհրաժեշտության:

   Անհրաժեշտ է նշել, որ պացիենտին բացի հիմնական բուժման պլանից առաջարկվում է ալտերնատիվ տարբերակ (էկոնոմ): Առաջին տարբերակը ենթադրում է նորարարական տեխնոլոգիաների կիրառումը, հաճախ այն լինում է ավելի ծախսատար: Երկու տարբերակում էլ ներկայացվում է բուժման արժեքը, նաև փուլերի բաժանված վճարման պլան: 
Շատ հաճախ պացիենտը տեղյակ է լինում իր ունեցած խնդիրների փոքր մասից, բժիշկի խնդիրն է բացահայտել բոլոր թվացյալ փոքր, սակայն հաճախ լուրջ հետևանքների դրդապատճառ հանդիսացող խնդիրները, այսպես կոչված ջրի երես բերել բոլոր ստորջրյա քարերը:
   Պետք է առանձնացնել մարդկային գործոնը, որպես կարևորագույն և անփոխարինելի բժշկական խորհրդատվության և առհասարակ գրագետ բուժում իրականացման գործընթացում: Այո, շատ կարևոր է կլինիկայի հագեցվածությունը գերժամանակակից սարքավորումներով, կարևոր է նաև նորարական նյութերի և տեխնոլոգիաների կիրառումը, քանի որ ստոմատոլոգիական ոլորտում զարգացման արագությունը չափազանց բարձր է և ժամանակակից բարձր պրոֆեսիոնալիզմը անդադար կրթություն և վերապատրաստում է ենթադրում: Եվ միայն բժիշկն է հանդիսանում այն միջնորդը, որը այդ նորարարությունը կարող է կիրառելի դարձնել պացիենտի համար: Բժիշկն է, որ օգտագործելով իր տարիների փորձը, գիտելիքները, բժշկական ինտուիցիան կարող է առաջարկել համապատասխան բուժման պլան և իրագործել այն: Առանձնահատուկ նշանակություն ունի բժիշկի կարողությունը տվյալ իրավիճակը մանրամասնորեն ներկայացնելը պացիենտի համար հասկանալի լեզվով, հնարավորինս շրջանցելով մասնագիտական տերմինալոգիան: Ոչ պակաս կարևոր է անձնական հատկանիշները, դիմացինին լսելու և խորապես հասկանալու ունակությունը, պացիենտի հոգեբանական և այլ առանձնահատկությունները բացահայտելու կարողությունը:
   Պատահաբար չէ, որ փիլիսոփաներից մեկն ասել է. <<Եթե բժշկի հետ զրույցից հետո պացիենտի վիճակը չի թեթևանում, ապա նա բժիշկ չէ>>