Սպիտակեցում

   Ժամանակակից ստոմատոլոգիան առաջարկում  է սպիտակեցման բազմաթիվ եղանակներ:  Յուրաքանչյուրն, ով ուզում է ունենալ շլացուցիչ ժպիտ կարող է գտնել համապատասխան և մատչելի սիտակեցման մեթոդ: Ատամնաքարերի և ատամնափառի պրոֆեեսիոնալ մաքրումը անգամ կարող է զգալիորեն փոխել ատամների գույնը, իսկ պրոֆեսիոնալ սպիտակեցման միջոցով Դուք կարող եք ձյունաճերմակ դարձնել Ձեր ժպիտը: Ամեն դեպքում բժիշկ-ստոմատոլոգի օգնությամբ Դուք կարող եք գտնել Ձեր համար լավագույն տարբերակը:

   Օֆիսային սպիտակեցում

   Մեթոդի էությունը կայանում է նրանում, որ ատամները պատվում են սպիտակեցնող գելով, որը պարունակում է ակտիվ կոմպոնենտներ: Նախապես փափուկ հյուսվածքները պաշտպանվում են այրվածքից խուսափելու նպատակով: Ակտիվ գելը մնում է ատամների վրա 30-60րոպե, այդ ընթացքում ակտիվ թթվածինը փոխում է էմալի գույնը: Մեթոդը ցուցված չէ, եթե ատամների վրա առկա են բազմաթիվ ճաքեր: Դեղնավուն էմալի պարագայու արդյունքը ավելի տպավորիչ կլինի, քան մոխրագույն երանգի դեպքում: Ցանկալի  արդյունքի համար հնարավոր է կրկնել միջամտությունը մի քանի անգամ:

  • Տնային սպիտակեցում

    Տնային սպիտակեցում իրականացնելու նպատակով նախապես պատրաստվում են թափանցիկ և էլաստիկ կապպաներ, որոնք լիաժեք համապատասխանում են պացիենտի ատամներին: Սպիտակեցման գելը կապպայի օգնությամբ  հավասարաչափ տարածվում է ատամների մակերեսով և մնում այնտեղ մինչև պրոցեդուրայի ավարտը: Տևողությունը կարող է լինել տարբեր կախված մեթոդի ընտրությունից 8-ից 14 օրերի ընթացքում:

   Լազերային սպիտակեցում

   Փափուկ հյուսվածքները պաշտպանելուց հետո, ատամները պատվում են սպիտակեցնող գելով: Գելի ակտիվացումը կատարվում է լազերային ճառագայթի միջոցով, այդ ընթացքում արձակված ակտիվ նյութերը թափանցում են ատամների էմալի և դենտինի խորը շերտերի մեջ և փոխում նրանց գույնը: Պրոցեդուրայի տևողությունը 30-ից 40րոպե է:

   Կարևոր է իմանալ, որ առաջնահերթ է սպիտակեցումից առաջ կատարել բերանի խոռոչի ամբողջական սանացիա, արն ենթադրում է անհրաժեշտության դեպքում լնդերի բուժում, հին ռեստավրացիաների փոխում, կարիեսների բուժում: Նաև անհրաժեշտ է կատարել ատամնափառի և ատամնաքարեի պրոֆեսիոնալ հեռացում, որը նախապատրաստում է ատամները սպիտակեցման պրոցեդուրային: Ատամների սպիտակեցում կատարելիս անհրաժեշտ է  մի քանի օրերի ընթացքում խուսափել գունավոր սննդից (գինի, թեյ, սուրճ, գունավոր մրգեր, հատապտուղներ):