Թերապևտիկ ստոմատոլոգիա

 Ստոմատոլոգիայի գլխավոր ուղղություններից մեկը՝ թերապևտիկ ստոմատոլոգիան զբաղվում է ատամների հիվանդությունների բուժումով և պրոֆիլակտիկայով:

    Բուժումը, ատամների վերականգնումը ժամանակակից թերապևտիկ ստոմատոլոգիայի այն օղակը, որը իր մեջ է ներառում տվյալ ուղղության բոլոր նորարարությունները ու գյուտերը: Թերապևտիկ ստոմատոլոգիայի խնդիրը հանդիսանում է ատամների բուժումը ցանկացած աստիճանի քայքայվածության և վնասվածության պարագայում՝ կարիեսի, ոչ կարիոզ ախտահարումների և նրանց բարդությունների բուժում, ստոմատիտների բուժում, կոտրվածքների և ցանկացած այլ վնասվածքների վերականգնում և այլն:

   Թերապևտիկ ստոմատոլոգիան այժմ այնպիսի ակարդակի վրա է գտնվում, որ պրակտիկորեն կարող է փրկել ցանկացած ատամ: Էնդոդոնտիայի զարգացման հետ մեկտեղ նվազում են ատամի հեռացման ցուցումները:

    Էնդոդոնտիան զբաղվում է ատամի արմատուղիների բուժմամբ և վերականգնմամբ: Ատամի բուժումը հաջող կհամարվի միայն այն դեպքում, երբ վերականգնված կլինի ատամի ֆունկցիան:

    Ատամի վերականգնումն ու ռեստավրացիան թերապևտիկ ստոմատոլոգիայի հիմնական ուղղություններից մեկն է: Այսօր հնարավոր է շատ հստակ վերականգնել ատամի բնական ձևը, այդքանի հետ մեկտեղ պահպանելով նրա բնական գույնը:

Մեր օրերում կիրառվում են բոլոր ժամանակակից նյութերն ու գործիքները, որոնք հեշտ հասանելի են մասնագետներին: